ԵՄ երկրների ԱԳ նախարարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը կքննարկեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու են հաջորդ նիստի ընթացքում։
Այն տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության՝ ժամանակի սղության պատճառով այդ հարցը, որը նախօրեին տեղի ունեցած նախարարական հանդիպման օրակարգում է եղել, չի քննարկվել։