Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանի ավտոկայանատեղիում սպանության փորձի կատարելու համար մեղադրվող անձն է կալանավորվել

ԻՐԱՎՈՒՆՔ

2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդված 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նազարբեկյան 40 հասցեում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Աջափնյակ նստավայրի ավտոկայանատեղիում, հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով չորս հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճներ և մեկ հատ գնդակ:

Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված 
գնդակը։

Համաձայն «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի թափանցող հրազենային վիրավորում՝ մուտքի և ելքի անցքերով, ինչպես նաև՝ աջ արմնկային շրջանի հրազենային վիրավորում:

2023թ. հոկտեմբերի 19-ին մեկ անձ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.-ն, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել, որ ինքն է ցանկացել սպանել Ս.Վ.-ին՝ ներկայացնելով հանցագործության գործիք ատրճանակը՝ իր պահունակով:

2023 թվականի հոկտեմբերի 19-ին Ռ.Փ.-ն, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և    դատաձգաբանական համալիր փորձաքննություն:

2023 թվականի հոկտեմբերի 19-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-154-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Ռ.Փ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթներով նպատակադրվելով ապօրինաբար կյանքից զրկել Ս.Վ.-ին, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և դրանից կրակելու համար նախատեսված թվով 8 փամփուշտ։

Տեղյակ լինելով Ս.Վ.-ի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործով նշված օրը կայանալիք դատական նիստի մասին՝ նա գնացել և դարանակալել է դատարանի վարչական շենքի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ ժամը 14:50–ի սահմաններում, Ս. Վ.-ն քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձի հետ գնացել է հիշյալ դատարանի նստավայրի ավտոկայանատեղի, Ռ.Փ.-ն մոտեցել է վերջինիս և ապօրինի ձեռք բերված ու ապօրինի կերպով կրած նշված հրազենով թվով չորս կրակոց է արձակել Ս.Վ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Ս.Վ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն և հնարավոր է դարձել փրկել նրա կյանքը:

Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:

2023 թվականի հոկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное