ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։
Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։