Բայրամովը մեկնել է Իրան՝ «3+3» ձեւաչափով հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի այն հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակում։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, «3+3» ձեւաչափով հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Հարավային Կովկասում եւ համագործակցության հարցերը։ Քննարկումների գլխավոր թեման կդառնան խաղաղ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։