Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը:
«Հրապարակ»-ին տված հարցազրույցում պատգամավորն ասաց. «Վայր եմ դնում մանդատս, որպեսզի կարողանամ վերադառնալ իմ աշխատանքին ու ժողովրդին օգուտ տալ»:
Հիշեցնենք, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին: