Գիուն նորամուտի խաղում հաղթանակ բերեց «Բարսելոնային»
ՍՊՈՐՏՀոկտեմբերի 22-ին, Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի խաղում հանդիպեցին «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»։ Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Խուան Մարտինես Մունուերայի գլխավորությամբ։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
80-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո աչքի ընկավ 17-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, որը նորամուտը նշեց կատալոնական ակումբի գլխավոր թիմում։ Նա մրցակցի դարպասը գրավեց փոխարինման դուրս գալուց 20 վայրկյան հետո։
«Բարսելոնան» 24 միավորով երրորդն է, «Աթլետիկը» 6-րդ տեղում է՝ 17 միավոր։ Առաջատարներ «Ռեալն» ու «Ժիրոնան» ունեն 25-ական միավոր։