Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Սպիտակ տուն և ԵՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ավարտված գագաթնաժողովից հետո Սպիտակ տունը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման իրենց հանձնառությունը։
«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։