Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այսմ ասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով ԱՐՑԱԽԻՑ բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից:
«Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան եւ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները հայտնվել են այնպիսի վիճակում, որ գուցե կա կեցավայր, սակայն անհրաժեշտ մինիմալ կենցաղավարման պայմաններ չկան»,- ասել է նա:
Փոխնախարարը նշեց, որ ստացվող հումանիտար օգնությունը իերնք պահեստավորում են, ստուգում պիտանելիությունը եւ ըստ կարիքների գնահատման բաժանում մարզպետարաններին, վերջիններս էլ համապատասխանաբար համայնքներին: