Դպրոցում 14-ամյա տղայի են դանակահարել. նախնական տվյալներով վիճաբանություն է եղել և...
ԻՐԱՎՈՒՆՔԳյումրիի դպրոցներից մեկի բակում անցած տարվա հոկտեմբերին անչափահասի դանակահարության գործով նախաքննությունն ավարտվել է:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ալադդինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն էր եղել 14 տարեկան երեխաների միջեւ, վեճն ավարտվել էր դանակահարությամբ: