Ադրբեջանի ու Հայաստանի միջև նոր պատերազմը անխուսափելի է. փորձագետը այն մասին, թե ու՞մ է դա պետք
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ը գրում է, որ Քաղաքական տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Արևմուտքը հարավկովկասյան տարածաշրջանում ելնում է միայն մեկ նպատակից, որն է հարվածներ հասցնելու Ռուսաստանի դիրքերին, Արևմուտքը կարող է ամեն ինչի գնալ իր հիմնական նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ին և ԵՄ-ին չի հետաքրքրում, թե արդյո՞ք հայերը կտուժեն դրանից, առաջնային նպատակը Ռուսաստանի թուլացումն է: Ուստի, եթե ԱՄՆ-ին և այլ երկրներին դա անհրաժեշտ լինի, նրանք նոր պատերազմ կսկսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելին, ինչպես նշել է փորձագետը, ոչ ոք չի լսել, որ 2020 թվականին հայերի դեմ կռված ահաբեկիչները լքել են տարածաշրջանը։ «...եթե դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում ևս մի քանի պատերազմ սանձազերծել, ապա դա կարվի, եթե դրա համար պետք է շանտաժի ենթարկել Ալիևին կամ Փաշինյանին, ապա դա կարվի»,- կարծում է Մաթևոսյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է իր ընտրությունը: Իզուր չէ, որ նա հրաժարվեց գնալ ԱՊՀ գագաթնաժողովին և բոյկոտեց Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։
Դա նշանակում է, որ Արևմուտքը Հայաստանին իրականում սպառնում է նոր պատերազմով։ Եվ այս անգամ իրավիճակը կարող է ավելի վատ լինել, քան նախկինում էր։ Ի վերջո, Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է առանց որևէ դաշնակցի մնալու համար։ Դա ևս մեկ անգամ մեծացնում է այն վտանգը, որ ոչ ոք երբեք չի գա օգնության:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը