Արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են: Այս մասիննիր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:
Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:
Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի»,- գրել է նա: