ԱՄՆ-ը կփակի հյուպատոսությունը թուրքական քաղաքում, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաօդային բազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲողոքի ցույցերը սկսվելուն պես Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի այցելության համար, հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։
«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեծ ցույցեր են սպասվում՝ կապված Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունների հետ։ Ցանկացած հավաք կարող է վերածվել բռնության։ Ծրագրված հանդիպումներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներին կսպասարի Անկարայում ԱՄՆ դեսպանությունը, եթե չհայտարարվի դրա փակման մասին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ինջիրլիք ամերիկյան ռազմական ավիաբազան գտնվում է Ադանայում։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ։
Ադանայում ցուցարարները քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։