14-ամյա պատանու միջոցով հուշանվեր 20,000 դրամանոց են փորձել յուրացնել. Ոստիկանության բացահայտումը
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտիմետ գյուղի 25-ամյա մի բնակիչ սեպտեմբեր ամսին գյուղի մթերային խանութում ունեցած պարտքը մարելու նպատակով համագյուղացի 14-ամյա մի պատանու տվել էր հուշանվեր 20 000-դրամանոց թղթադրամ, որպեսզի նա տանի և մարի պարտքը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատանին փորձել էր իրացնել այն, սակայն խանութի տերը պարզել էր, որ թղթադրամը հուշանվեր է։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը բաժին է ներկայացվել նաև պատանին. նա նույնպես խոստովանել է եղելությունը:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Կրկին հորդորում ենք՝ կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն։