Ալիևը պատրաստվում է «Զանգեզուր վերադառնալ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ոչ միանշանակ հայտարարությունն է արել՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հստակ ակնարկով։
«Եվ, իհարկե, Զանգեզուր կվերադառնանք, բայց խաղաղ ճանապարհով։ Ես ասում էի, ոմանք փորձում են ինձ մեղադրել։ Ես ասել եմ, որ այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևին։