ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկատվական տեղեկագրում։
«Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշայի շրջանների նախկին շփման գծի երկայնքով փակվել են ռուս խաղաղապահների 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, այդ թվում՝ ութը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները»,- նշվում է ԼՂՀ-ի հայտարարության մեջ։