Լեո Մեսսին և Այտանա Բոնմատին կարժանանան «Ոսկե գնդակին»․ աղբյուր
ՍՊՈՐՏԱկնկալվում է, որ Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիին այս ամսվա վերջին կհանձնվի իր համար ութերորդ «Ոսկե գնդակը»։ Գրել է Sport-ը։
36-ամյա Մեսսին անցյալ տարի առաջնորդել էր Արգենտինային դեպի աշխարհի գավաթը, շարունակում է փայլուն ելույթները ամերիկյան ակումբում։
Մեսսին իր հնարավոր հաղթանակի մասին տեղեկացել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 30-ին Փարիզում կայանալիք արարողությունից առաջ:
Sport-ը գրել է, որ կանանց ոսկե գնդակը կտրվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատիին։ Կանանց աշխարհի գավաթում Իսպանիայի հավաքականը եզրափակչում հաղթել էր Անգլիային: