Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում այսօր շինծու գործով մեդաղրվող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստն է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Նշենք նաև, որ Խաչատրյանի փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց պաշտպանել Վագիֆ Խաչատուրյանին։ Նրան նոր պաշտպան է տրամադրվել։