Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մանուկյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանուկյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գևորգ Մանուկյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: