Ողբերգական դեպք՝ Գառնու տաճարից Քարերի սիմֆոնիա ճանապարհին․ մոպեդավարի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։