Ի՞նչ վիճակ է Գեղարքունիքի սահմանին և ի՞նչ է անում մարզը արցախցիների համար (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի սահմանին այս պահին հանգիստ վիճակ է, վերջին շրջանում ոչ մի անհանգստացնող բան չկա։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հարցին, թե քանի արցախցի է ապաստան գտել Գեղարքունիքի մարզում, ի՞նչ խնդիրներ կան, Սարգսյանը պատասխանեց՝ կեցությամբ ապահովվել են բոլոր այն մարդիկ, որոնք դիմել են մարզպետարանին կամ համայնքապետարաններին։
«Մեր մարզում այս պահին մոտ 5000 արցախցի կա տեղակայված։ Մենք լուծում ենք նրանց բոլոր խնդիրները, որոնք գնահատվում ու մեզ են փոխանցվում։ Մեր մարզում որպես այդպիսին կացարան չկա՝ կա՛մ բնակավայրեր են, կա՛մ՝ հյուրանոցներ։ 1000-ից ավելի մարդ հյուրատներում ու հյուրանոցներում են այս պահին ապրում»,- նշեց նա։