Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում փակեց հերթական դիտակետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հոկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
24 ժամվա ընթացքում Շուշայի շրջանում փակվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշայի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում փակվել է յոթ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։