«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին.Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ:
Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ թվով մարդիկ գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, շատերն այնքան երկար են այնտեղ, որ նույնիսկ մարդիկ են հաճախ մոռանում:
Վերածվել ենք բանտապետության»։