Արցախում մնացած մարդկանց թիվը չի գերազանցում 40-ը․ Արտակ Բեգլարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ, առանց որևէ ապացույցի, բռնապետ Ալիևը հերթական անգամ կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, թե իբր զինված խմբավորումներ են թաքնվել Արցախի անտառներում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Իրականում այնտեղ որևէ զինված կամ թաքնված մարդ չկա՝ չհաշված ադրբեջանցի ահաբեկիչներին։ Արցախում մնացած մարդկանց թիվը չի գերազանցում 40-ը»,- հավելել է նա։