Դալարիկ-Քարակերտ հատվածով երթևեկությունը դադարեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս գիշերը բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և վթարվել, վնասվել են գնացքի և երկաթուղու գծերը, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղիները։
36 վագոնանոց գնացքը տեղափոխում էր ցեմենտի արտադրության հումք։
Վթարային վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու օրվա ընթացքում։
Երևանի մերձակայքում Դալարիկ-Քարակերտ հատվածով երթևեկությունը դադարեցվել է, չեղարկվել են չվերթները Գյումրիի և Թբիլիսիի ուղղությամբ։