Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին. հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։ Իր հիմնական նպատակին հասնելու միջոցը Փաշինյանը ընտրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը դեռևս 1991թ. իբր Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի ինքը չէ, որ հանձնում է Արցախը, և Արցախի հանձնման մեղավորները նախկին իշխանություններն են։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծության է ենթարկել այն հարցը, թե արդյո՞ք ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանական Հանրապետության տարածք է։

Այսպիսով՝ հարկ է կատարել հետևյալ 3կարևոր արձանագրումները.

  1. Ալմա Աթայի հռչակագիրը, որպես այդպիսին, Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել:

Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրեց ինչպես Ալմա Աթայի արձանագրությունը, այնպես էլ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը, ստորագրելով այդ փաստաթղթերը, ուղղակիորեն խախտեց ադրբեջանական խորհրդարանի` նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի Ադրբեջանի միացումը ԱՊՀ-ին նպատակահարմար չէր համարվել: Ադրբեջանի խորհրդարանը, որն այդ որոշումն ընդունել էր բուռն քննարկումներից հետո, նույն որոշման երկրորդ կետով պահանջում էր սահմանել Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումների կարգավիճակը՝ համաձայն ԱՀ անկախության մասին սահմանադրական ակտի և այլ ադրբեջանական ակտերի, և առաջարկում էր Ա. Մութալիբովին բանակցել Անկախ պետությունների համագործակցության հետ՝ Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման շուրջ։ Որպեսզի Ա. Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ ձեռք բերեին Ադրբեջանի համար, անհրաժեշտ էր, որ կա՛մ Ալմա Աթայի արձանագրությունը, կա՛մ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվեր Ադրբեջանի խորհրդարանի կողմից: Սակայն Ադրբեջանի խորհրդարանը 1992թ. հոկտեմբերի 7-ին ուղղակիորեն մերժեց ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։ Ադրբեջանը իր դիրքորոշումը ԱՊՀ նկատմամբ փոխեց միայն Հեյդար Ալիևի կողմից 1993թ. իշխանությունը նվաճելուց հետո: 1993թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը։ Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես էլ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով Ադրբեջանի նախագահին առաջարկվում էր իրականացնել այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումները: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց, 1993թ. սեպտեմբերի 24-ին, Հ. Ալիևը Մոսկվայում ստորագրեց 1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմիցստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը: Նույն օրը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, ողջունելով Ադրբեջանի խորհրդարանի որոշումը` ԱՊՀ մտնելու մասին, որոշեցին համաձայնություն տալ Ադրբեջանի այդ որոշմանը: Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին իրականացվեց ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ «Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով»: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել ոչ որպես հիմնադիր պետություն, ինչպես դա սահմանված է ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։ Սա ստորագրված նոր փաստաթուղթ էր, և որևէ առնչություն չուներ Մութալիբովի ստորագրության հաստատման հետ։ Ալմա Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ Հ. Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հաստատվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, 1991թ. դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայում»: Այսպիսով, Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ Ա. Մութալիբովը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրել էր ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ԱՊՀ անդամ պետության կարգավիճակ է ձեռք բերել միայն 1993թ. սեպտեմբերի 24-ինԸստ այդմ, մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Ադրբեջանի մասնակցությամբ ԱՊՀ որևէ փաստաթուղթ չէր կարող ԱՊՀ անդամ այլ պետությունների համար առաջացնել իրավունքներ կամ պարտականություններ: Ուստի, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված փաստաթուղթ է, առնվազն մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության վրա որևէ միջազգային-իրավական պարտավորություն չէր կարող դնել ԱՊՀ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:

  1. ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում և Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը: ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը: Ալմա Աթայի հռչակագրում արտացոլված սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը ունի հստակ և միանշանակ բովանդակություն և իր էությամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կարևոր տարրերից մեկն է: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև գոյություն ունեցող իրավական կամ փաստացի սահմանների նկատմամբ ոտնձգության արգելքին: Սահմանների վիճելիության պայմաններում այն արգելում է սահմանակից պետություններին սահմանային վեճերը լուծել ուժի գործադրման միջոցով: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքի բովանդակությունը ներառում է պետությունների պարտավորությունը՝ հարգելու առկա սահմանագիծը տեղում և թույլ չտալու սահմանային գծի կամայական տեղաշարժը տեղում, սահմանագծի հատումը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կանոններից դուրս։ Այն նաև ներառում է յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ վերահսկելու իր սահմանների հատումը մարդկանց և տրանսպորտային միջոցների կողմից: Այսպիսով, ինչպես տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, այնպես էլ սահմանների անձեռնմխելիության կամ անխախտելիության սկզբունքը որևէ կերպ պատասխան չեն տալիս և չեն էլ կարող տալ այն հարցին, թե որն է տվյալ ինքնիշխան պետության տարածքը, և ինչն է մտնում այդ տարածքի մեջ: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրից որևէ կերպ չի բխում, որ Հայաստանը ճանաչել է Արցախի պատկանելությունը Ադրբեջանի Հանրապետությանը:
  2. Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992թ. փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով, ընդ որում վերապահումներ կատարելու մտադրության վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դեռևս 1991թ. դեկտեմբերի 26-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման համաձայնագրի արձանագրությունը: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման մասին ՀՀ ԳԽ 1992թ. փետրվարի 18-ի որոշման 10-րդ կետից աներկբայորեն հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել է անկախ պետություն, որը պետք է իրավունք ունենա անդամակցելու ԱՊՀ- ին: ՀՀ Գերագույն խորհրդի այդ որոշումից հետո ևս Հայաստանի Հանրապետությունը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվել է ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ և հաստատագրվել է 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ:

Վավերացնելով Ալմա Աթայի արձանագրությունը՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացման վերաբերյալ որոշման երկրորդ կետով հանձնարարեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ»։ 1991թ. դեկտեմբերին, օգտվելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էին բերվում նախկին Խորհրդային Միության բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանն սկսեց ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Արցախի բնակչության դեմ: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված՝ Հայաստանի խորհրդարանը 1991թ. դեկտեմբերի 25-ին որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման միջոցառումների վերաբերյալ քննարկումը որպես հրատապ հարց մտցնել Գերագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգ: 1991թ. դեկտեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրվում էր, որ «անընդհատ ռմբակոծվում են հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, սահմանամերձ գյուղերն ու ավանները: Սպանությունները հանրապետության տարածքում դարձել են ամենօրյա երեւույթ»։ Գնահատելով ստեղծված վիճակը «պայթունավտանգ, իսկ հետևանքները` անկանխատեսելի», Հայաստանի խորհրդարանը կոչ էր անում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին և նախագահներին «գործուն միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու համար»: Բնական է, որ նման հայտարարությունն առնվազն վկայում է այն մասին, որ Ալմա Աթայի արձանագրության վավերացման օրը Հայաստանի խորհրդարանը որևէ մտադրություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտարկելու որպես Ադրբեջանի մաս: Ավելին, 1992թ. հունվարի 3-ին, Արցախի առաջին խորհրդարանի ընտրությունների ավարտից անմիջապես հետո, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմում, որտեղ «ողջ հայ ժողովրդի անունից» հավաստիացրեց ԼՂՀ Գերագույն խորհրդին, որ «բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը»։ 1992թ. փետրվարի 18-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ որոշում, որը պարունակում էր 10 վերապահում: Այդ վերապահումների մեջ Արցախին վերաբերելի կարևորագույն դրույթը որոշման 10-րդ կետն է, ըստ որի. «Սույն Համաձայնագիրը բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար»։ Ակնհայտ է, որ վերապահումը ուղղակիորեն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը բավարարում է վերապահման երկու նախապայմաններին՝ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՊՀ անդամակցության դիմում: ԱՊՀ անդամակցության դիմումը ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Լ. Պետրոսյանը ներկայացրել է անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո՝ 1991թ. դեկտեմբերի 12- ին: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման այս վերապահումը ուղղակիորեն արտահայտում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և, հետևաբար, Ադրբեջանի տարածք չէ:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ 1992թ. սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին կայացրեց ևս մեկ և առավել քան հստակ քայլ` ԼՂՀ փաստացի ճանաչման ուղղությամբ: Հայաստանի Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա», «նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», որոշեց «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը» և «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

1995թ. Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական մակարդակով հաստատագրեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը Արցախի նկատմամբ: Սահմանադրության նախաբանում որպես հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց կյանքի կոչել «հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը»:

Այսպիսով, ինչպես մինչև 1992թ. փետրվարի 18-ին կատարած վերապահումը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի պատկանելության վերաբերյալ կայացել է նրանում, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն անկախ է և, հետեւաբար, Ադրբեջանի մաս չի կազմում: Այդ դիրքորոշումը, որը 1995 թվականից սկսած՝ ունի սահմանադրական ամրագրում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահպանել են մինչև 2022 թվականը:

Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝https://shorturl.at/JQUV9:

                                                                                          Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныПрезидент Индии угостила Путина вегетарианским ужиномМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииАзербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныМинфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 годуИтальянский пианист Антонио ди Кристофано выступит с сольным концертом в Ереване и проведет мастер-классы для армянских пианистов Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»Где искать следы отмывания денег? «Паст»Индийский миллиардер привезёт свои редкие Rolls-Royce на ралли классических автомобилей в ОАЭФильм про адвоката Армена Мерджяна покажут на DOC NYCПесков: Россия ведёт переговоры по урегулированию на Украине только с СШААндрей Ермак подал в отставку с должности главы офиса президента УкраиныАрмянские спортсмены завоевали четыре медали на Сурдолимпийских играх 2025 в ТокиоСША намерены пересмотреть грин-карты, выданные лицам, иммигрировавшим из 19 странДвое военнослужащих-контрактников пострадали в результате взрыва мины в ВарденисеПолицейский на автостоянке Первопрестольного Эчмиадзина заснял номерной знак одной из машин
Самое популярное