Գեղարքունիքում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMediahub-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։
Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։