«Նուբարաշենում» հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված քաղաքացիներին. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է:
Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով՝ դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին «զենքերն» են օգտագործում՝ արդեն ակնհայտ է»,- հավելել է նա: