Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը այժմ վերականգնողական բուժման կարիք ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանի բուժման ակտիվ փուլն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- հայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: Նշենք՝ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։