ԼՂ-ում խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցին։
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ»,- ասել է նա։