Մոսկվան՝ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան հույս ունի ավարտել Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը կավարտվի, դրա համար պայմանները հասունացել են»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ այժմ լավ պայմաններ են ստեղծվել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։