52 600 արցախցի ստացել է 100 հազարական դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ52 600 արցախցի ստացել է 100 հազարական դրամ, միանվագ աջակցության մյուս մասը կլինի այս շաբաթվա վերջում։
Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալների՝ շուրջ 18․000 անչափահասների հայտերը լրացված են։
ԿԳՄՍ-ից փոխանցված տվյալների համաձայն՝ Արցախից բռնի տեղահանված 11․238 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում։