Էսկալացիայից տուժած Իսրայելի բնակիչների թիվը գերազանցել է 2,8 հազարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը սկսված էսկալացիայի հետեւանքով վիրավորված իսրայելցի բնակիչների թիվը գերազանցել է 2,8 հազարը, նրանցից ավելի քան 500-ը դեռ հոսպիտալացված են. հայտնում է Haaretz թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Նախկինում հաղորդվում էր 2741 վիրավորի մասին։
«Շաբաթ առավոտյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր 2806 իսրայելցիներ վիրավորվել և տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ… տեղական ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ, 535 իսրայելցի դեռևս հիվանդանոցներում է, այդ թվում՝ 106-ի վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում։