Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշում լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:
Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:
Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել էր Արցախի հարավային սահման:
Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն հայրենիքի:
Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով: