Սպիտակ տունը հանդես է եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը հանդես է եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությամբ՝ կապված Իսրայել ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետ։
Արևմտյան այս առաջատար երկրների ղեկավարները խոստացել են համակարգված աջակցություն Իսրայելին և դատապարտել Համասին։
Հայտարարության մեջ երկրների ղեկավարները «ճանաչում են Պաղեստինի ժողովրդի օրինական ձգտումները և սատարում արդարությանը ու ազատությանը, ինչպես նաև հավասար միջոցներ ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»:
«Սակայն մի սխալվեք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և ժողովրդին առաջարկում է ավելի շատ սարսափ և արյունահեղություն: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական և համակարգված՝ որպես դաշնակիցներ և որպես Իսրայելի ընդհանուր բարեկամներ, ապահովելու, որ Իսրայելը կարողանա պաշտպանել իրեն և, ի վերջո, պայմաններ ստեղծել խաղաղ և ինտեգրված Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։