Իրանն ու Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանը և Սուդանը բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներից հետո որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանի Հանրապետությունը որոշել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները՝ երկու երկրների շահերը բավարարելու համար։ Կառավարությունները պայմանավորվել են զարգացնել բարեկամական հարաբերություններ միմյանց միջև՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։