Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպումը չի կայանա, Բիշքեկ է մեկնում ՀՀ ԱԳ փոխնախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:
Ըստ էության ստացվում է, որ Լավրով-Բայրով- Միրզոյան հնարավոր հանդիպումը չի կայանա։