Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակիչներին տարհանելու հնարավորություն չունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․
«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:
Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ: