Կոտայքի մարզում մեքենաները բախվել են իրար, այնուհետև՝ գազատար խողովակի հենասյուներին. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Jeep Cherokee և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազախողովակի երկաթե հենասյուներին ու բախվել քարերին: Բարեբախտաբար գազի արտահոսք տեղի չի ունեցել: