Հանդուգն քայլ էր․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Աննա Հակոբյանի Կիև այցի և Զելենսկու հետ շփման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ելել է նրանից, որ բարդ հարցերը լուծելի են պրոֆեսիոնալ մակարդակով։
«Բայց, ցավոք, հայկական կողմից մենք տեսանք Ռուսաստանի նկատմամբ հասարակական ոչ բարյացակամ հռետորաբանության ակտիվացում»,- նշել է նա։
«Չեմ ուզում այստեղ մեջբերել մեր բոլոր փաստարկները, որոնք վկայում են պաշտոնական Երեւանի անբարյացակամ պահվածքի մասին, բայց միայն հիշեցնեմ այնպիսի քայլերի մասին, ինչպիսին է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը՝ ՀԱՊԿ շրջանակներում կրթական գործունեությունից հրաժարվելու ֆոնին: Այնպիսի հանդուգն քայլեր, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև և շփումը Զելենսկու հետ, ինչպես Հայաստանի խորհրդարանի նախագահ պարոն Սիմոնյանի շփումը ուկրաինացի գործընկերոջ հետ»,- ընդգծել է նախարարը։