31 երեխա է ծնվել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել երեխաներ, 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը Երևանում, իսկ 20-ը մարզերում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Երեխաներ ծնվել են հետեւյալ մարզերում՝
Գեղարքունիքում 1,
Շիրակում 2,
Արարատում 3,
Լոռիում 1,
Կոտայքում 4,
Արմավիրում 3,
Տավուշում 1,
Սյունիքում 5։