Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ կրակոց արձակած 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 6-ին, ժամը 17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ պարեկներ։ Պարզվել է, որ Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Մերսեդեսի» 47-ամյա և «Օպելի» 29-ամյա վարորդների միջև։ Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրում կատարված զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։