Ինչու է հում կարտոֆիլն օգտակար. 5 գաղտնիք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾSteptohealth.ru կայքը գրում է, որ հում կարտոֆիլը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկի խնամքի համար։
1. Օգնում է ազատվել աչքերի տակի պարկերից։ Մեծ քանակով հակաօքսիդանտներ և վիտամին C պարունակող մթերքը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա։ Հատկապես արդյունավետ է հում կարտոֆիլը։
2. Դեմքից հեռացնում է պիգմենտային հետքերը։ Սրանք առավել հաճախ հանդիպում են մեծահասակների շրջանում։ Կորտոֆիլի օգտագործման դեպքում կարող եք նվազեցնել դրանց քանակը։
3. Կանխարգելում է մաշկի վաղաժամ ծերացումը։ Արևի ճառագայթների ազդեցության, մաշկի չորության և ոչ բավարար խոնավեցման դեպքում մաշկը սկսում է արագ ծերանալ։ Սա կանխարգելելու նպատակով կարող եք կարտոֆիլի փոքր կտորով մերսում անել։
4. Պայքարում է ակնեի դեմ։ Հում կարտոֆիլը վիտամին C, կալիում, պղինձ է պարունակում։ Այս բոլոր նյութերը նպաստում են մաշկի մաքրմանը և օգնում են ազատվել տոքսիններից։ Դա օգնում է ակնեի բուժման դեպքում։
5. Հանգստացնում է մաշկը։ Վատ քնելու, սթրեսի, հոգնածության, ամենօրյա հոգսերի պատճառով մաշկը կորցնում է թարմությունը։ Այս խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր օգտագործել, լավ հանգստանալ, միզամուղ հատկություն ունեցող մթերք օգտագործել, ինչպես նաև մաշկը խնամելու համար պարբերաբար հում կարտոֆիլ օգտագործել։ Հարկավոր է կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Այս միջոցը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ։ Քսեք այն դեմքին, սպասեք 15-20 րոպե։ Լվացեք դեմքը տաք ջրով։