Փորձելու եմ ամեն ինչ անել, որ այդ մարդկանց ազատ արձակեն. Միլոնովը՝ Ղարաբաղի ձերբակալված նախկին առաջնորդների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին առաջնորդների ձերբակալությունը:
«Եթե ես հնարավորություն ունենայի, ես նրանց անտառներով կանցկացնեի, քանի որ նրանք նորմալ մարդիկ են, ես հպարտ եմ նրանց հետ բարեկամությամբ։ Թող Ադրբեջանը տա այդ մարդկանց, եթե ասում են, որ կողմ են քաղաքակիրթ մոտեցմանը։ Նրանք վերցրել են այն ամենը, ինչ պետք էր իրենց, իսկ մարդկանց թող ազատեն։
Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որ այդ մարդկանց ազատ արձակեն, որպեսզի նման առաջարկն ուղղվի բոլոր անհրաժեշտ ատյաններին։ Բայց, ցավոք, երբեմն, դժվար է իրականացնելը, քանի որ մենք ունենք ինչպես նորմալ մարդիկ, այնպես էլ, այսպես ասած, մարդիկ, ովքեր բացարձակապես օդիոզ դիրքորոշում ունեն: Դե, այո՛ , նրանք ռազմական հաղթանակ տարան, ես զինվորական մարդ եմ, հասկանում եմ, այո՛ , նրանք ավելի ուժեղ գտնվեցին, չստացվեց պաշտպանել», — նշեց պատգամավորը։
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանն այստեղ կանգ չի առնի։ «Այն, որ Ադրբեջանը հիմա, ցավոք, այստեղ կանգ չի առնի, ես վստահ եմ։ Ադրբեջանի ռազմական հարցերը մենք դեռ կտեսնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը, հիմնված էր միջազգային իրավունքի նորմերի վրա, բայց ցավոք, նրանք այն վերցրին։ Ես շատ եմ վախենում, որ հետագայում մենք ավելի լուրջ քայլեր կտեսնենք։ Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին նրանց չդադարող աղաղակները մաքուր տեսքով խոսում են ինքնիշխան հանրապետության դեմ ագրեսիայի մասին։ Դա չի կարելի թույլ տալ, ոչ մի դեպքում, բայց Ադրբեջանի ժամանակակից իշխանությունների մարդասիրությանը ես չեմ հավատում։ Բավական է տեսնել գոնե այն տեսանյութերը, թե ինչպես են նրանք գնդացիրներից կրկին կրակում խաչերի ուղղությամբ : Ես կարող եմ ասել, որ ոչ մի հավատացյալ այդպես չի անի՝ ո՛չ քրիստոնյա, ո՛չ մահմեդական ։ Ուստի նա, ով դա անում է, սատանայի զինվոր է, այլ ոչ թե նորմալ մարտիկ», — եզրափակել է Վիտալի Միլոնովը։