Շառլ Միշելը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը», - ասել է աղբյուրը: