Բաքուն պատրաստ է ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքուն պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումներին ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններին», - նշել է Հիքմեթ Հաջիևը։