«Զանգեզուրի միջանցքը» սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը. Իրանի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը։
«Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ է և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»,- ասել է Իրանի նախագահ Ռայիսին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ։