Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը. Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու և մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Իսկ ահա, Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը շարունակում են մնալ նախկինները։
Ընդհանրապես, տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը։
Նույն տրամաբանությամբ, հաջորդ իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պաշտոնավարումից հետո բոլոր իրադարձությունների բացառիկ պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը ստանալու են Նիկոլ Փաշինյանից»։