Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Politico թերթի եվրոպական հրատարակությունը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ Ստամբուլում՝ Ադրբեջանի հարձակումից 2 օր առաջ։
«Այնպես չէ, ինչպես նրանք նկարագրում են: Այս նյութում կան բազմաթիվ անճշտություններ, շատ սխալներ: Եղել են որոշակի շփումներ Ղարաբաղի հարցով, դրանք եղել են: Բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնք այնտեղ գրված են», - ասել է Պեսկովը: