Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն գործընկերների հետ համատեղ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչպես ասացինք, եթե խոսում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին, ապա որոշումներ պետք է կայացնել ադրբեջանական կողմի հետ միասին՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։