Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ
ԻՐԱՎՈՒՆՔԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է
«Այս ծանր օրերին ինձ հետ կապվելով՝ շատերն են հետաքրքրվում Մալյանի մասին, հարցնում, թե ինչպես կարող են աջակցել, նամակ ուղարկել, տեսակցել Մալյանին։
Հայտնում եմ, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ՝ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Նա ամբողջությամբ մեկուսացված է։ Այսպիսի խիստ մեկուսացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մալյանը կարող է առաջնորդել մարդկանց և կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։
Այսքան բան»։